Posted in Գրականություն

Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները․ Խորխե Լուիս Բորխես

Պատմվածքը կարճ է, բայց ունի շատ խորը իմաստ։ Առաջին հայացքից ձեզ կթվա, թե պարզ, առանց ենթատեքստի պատմվածք է, բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում պատմվածքն ունի շատ կարևոր և խորիմաստ ենթատեքստ։ Առաջին անգամ կարդալիս միայն հասկացա, որ երկու թագավորներն ունեն լաբիրինթոսներ և իրար չարություն էին ցանկանում անել, բայց ստացվեց միայն մեկի մոտ։ Սակայն, երբ սկսում ես քննարկել, լսել նաև մնացածների կարծիքները, հասկանում ես, որ այդ խոսքերի, բառերի տակ թաքնված է քարոզ։ Բորխեսը ցանկանում է մարդկանց հասկացնել, որ ոչ ոքին չարություն անել պետք չէ, չարին չարով պատասխանել պետք չէ, քանի որ մարդիկ առանց այդ էլ մահանալու են, և նրանց սպանելու, վատություն անելու իմաստ չկա։ Բորխեսի հետ և՛ համաձայն եմ, և՛ համաձայն չեմ։ Իհարկե մարդկանց վատություն անել պետք չէ, բայց եթե քեզ և ազգիդ վտանգ է սպառնում, ապա պետք է գործել և նույնիսկ կյանքի գնով պաշտպանել հայրենիքն ու հայրենակիցներիդ։ Եթե ընթերցենք ավելի ուշադիր, ապա կնկատենք, որ պատմվածքում նաև ներառված է Աստվածաշունչը։ Աստվածաշնչից կան շատ հատվածներ, որոնք նուրբ և գեղեցիկ կերպով քողարկված են պատմվածքի բառերում։ Ընթերցելիս չե՞ք մտածել, թե ինչու է Բորխեսն ընտրել հենց Բաբելոնը։ Նա այս պատմվածքում որպես ենթատեքստ ընտրել է Բաբելոնի աշտարակը։ Եթե գիտեք Բաբելոնի աշտարակի մասին, ապա միանգամից կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ ես։ Ինչպես արդեն նշեցի, Բորխեսն ասում էր, որ չարին չարով պատասխանել պետք չէ, բայց բացի այդ նա մի բան էլ է ցանկացել հասկացնել ժողովրդին, ինչի համար էլ Բաբելոնի աշտարակի պատմությունն է ներառել իր ստեղծագործությունում։ Ցանկացել է ասել, որ ինչքան էլ մարդը լինի խելացի, ուժեղ և բանիմաց, չի կարող համեմատվել Աստծո հետ, քանի որ Աստված ամենակարողն է։ Իհարկե Բորխեսն այս ամենն ուղիղ տեքստով չի փոխանցել ընթերցողին, բայց գրել է մի շատ գեղեցիկ տող, որը հիմա կմեջբերեմ․ «Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են»: Բորխեսի գրելաոճը հասկանալը մի փոքր դժվար է, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր։ Նա այս փոքրիկ ստեղծագործության մեջ տեղավորել է մի ողջ պատմություն, ինչն էլ հետաքրքիր է դարձնում պատմվածքը։

Author:

Ողջույն, ես Միլենան եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 3 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ 15 տարեկան եմ։ Սիրում եմ ճամփորդել և ֆիլմեր դիտել։ Շատ եմ սիրում դասընկերներիս և շատ ուրախ եմ, որ հենց իրենք են իմ դասընկերները։ Հուսով եմ կգտնես իմ բլոգում այն, ինչը երկար ես փնտրել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s